Եգիպտոսում A321-ի ահաբեկչության մեջ 2 կասկածյալի են ձերբակալել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտոսի իշխանությունները ձերբակալել են A321-ի ահաբեկչության մեջ 2 կասկածյալի, փոխանցում է Rbc.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

Խոսքը Շարմ էլ Շեյխ օդանավակայանի աշխատակիցների մասին է, ովքեր օգնել են ահաբեկիչներին ռումբ տեղադրել ինքնաթիռի մեջ:

Գործակալության տեղեկությունների համաձայն՝ 17 մարդ է ձերբակալվել: Սակայն նրանցից 2-ն են կասկածվում ռումբի տեղադրման միջնորդության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հաստատել է Եգիպտոսում կործանված ռուսական A321-ում ահաբեկչության վարկածը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս