«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներն այսօր գտնվում էին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, որտեղ իրականացրին հանրահավաք և երթ` իրազեկելով դեկտեմբերի 1-ին կայանալիք անհնազանդության ակցիայի մասին:
Նշենք, որ հանրահավաքի ներկաներին կարելի էր մատերի վրա հաշվել, քանի որ նրանք չափազանց սակավաթիվ էին: Ինչպես հայտնի է` Արարատը համարվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի մարզը, իսկ Արտաշատի քաղաքապետն էլ նրա որդին է` Արգամ Աբրահամյանը: «Նոր Հայաստան»-ի անդամներն ակցիայի սակավությունը բացատրեցին նաև այս կերպ:
Ինչևէ, Armlur.am-ը փորձեց զրուցել Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի հետ: Ընդունարանում լրագրողներին տեղեկացրին, թե իբր նա տեղում չէ և շրջում է քաղաքով: Իսկ լրագրողներին հանդիպած փոխքաղաքապետն էլ բավական ագրեսիվ էր տրամադրված և ուղղակի փախավ լրագրողներից: Ոչ բարյացակամ էր տրամադրված նաև «Այո»-ի շտաբի աշխատակիցներից մեկը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան