Ապրիլի 9-ին, ժամը 14.30-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում ուժեղ քամուց պոկվել եւ ցած է ընկել բնակիչներից մեկի տան տանիքի մի հատվածը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ Ն. Հարությունյանին պատկանող 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 4 տան տանիքի պոկված հատվածը (35 քմ) ընկել է նույն գյուղի բնակիչ 48-ամյա Ելենա Նելյուբիմայի վրա, ինչի հետեւանքով վերջինս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդան քաղաքի հիվանդանոց, այնուհետեւ՝ Երեւան քաղաքի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր: