“Առաքելություն” կուսակցությունը, մասնակցելով Երևանի ավագունու ընտրություններին, նպատակ ունի օգտագործել կուսակցության ներուժը, ավագանու անդամների թեկնածուների մասնագիտական հմտություններն՝ ի նպաստ Երևան քաղաքի կայուն և համաչափ զարգացման:
Մենք տեսնում ենք Երևանը քաղաք, որի բնակիչները կունենան բարեկեցիկ, անվտանգ կյանք, քաղաք, որի այցեքարտը կլինեն հարմարավետությունը և մաքրությունը:
Առաքելություն կուսակցությունը ջանք չի խնայելու ամեն օր լինել յուրաքաչյուր Երևանցու կողքին, զբաղվելու Երևանի և Երևանցու բոլոր խնդիրներով:
Յուրաքաչյուր Երևանցի պետք է մասնակցի Երևանի կառավարմանը:
Ապրում ենք Երևանում, ապրում ենք Երևանով
Երևան քաղաքի զարգացման ծրագրային հիմնադրույթները
Բացառապես քաղաքապետարանի կողմից իրականացվող տրանսպորտային սպասարկում
Երևան քաղաքի համալիր տրանսպորտային սխեմայի մշակում
Մետրոպոլիտենի կայարաններին հարող գետնանցումների ցանցի ընդլայնում, միավորում
Մետրոպոլիտենի ուղեվարձի նվազեցում՚ 50 դրամ, դպրոցականներին, ուսանողներին, թոշակառուներին՚ անվճար սպասարկում
Մետրոպոլիտենի ցանցի աստիճանական ընդլայնում՚ նոր կայարանների կառուցում Աջափնյակում, 15-16-րդ թաղամասերում, ՀԱԹ-ում, Կենտրոնական ավտոկայանում, Կոմիտասի պողոտայում, Զեյթունում, Ավանում, Նոր Նորքում, Հյուսիսային ավտոկայանում
Ավելի քանի հիսուն հազար հաշմանդամների համար տրանսպորտից և հասարարական վայրերից լիարժեք օգտվելու հնարավորության ապահովում
Համատիրությունների համակարգի վերացում, լիազորությունների փոխանցում վարչական շրջաններին
Բոլոր վերելակների անհապաղ փոխարինում նորերով
Շուրջօրյա ջրամատակարարման ապահովում
Սարի Թաղի, Աջափնյակի, Նոր Նորքի վթարային շենքերի և բնակելի տների ավելի քան 500 ընտանիքների համար անհապաղ կացարանային ապահովում
Կոնդ, Սարի Թաղ, Նորագյուղ թաղամասերի բարեկարգում, շինարարության իրականացում, անավարտ շենքերի շինարարության ավարտ Աջափնյակում, Նոր Նորքում
Սարի Թաղի, Նորքի, Նոր Խարբերդի, Կոնդի բանկիչների սեփականության իրավունքների վերակագնման հիմնահարցի վերջնական լուծում
Բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում
Վճարովի ատվոկայանատեղերի իրականացում բացառապես առանձնացված տարածքներում, փողոցներում վճարովի ավտոկայանատեղերի իրականացման արգելում
Ստորգետնյա ավտոկայանատեղերի կառուցում
Երթևեկությունը կարգավորող լուսացույցների և նշանների համակարգային փոփոխությունների իրականացում
Գետնանցումների և մայթերի բարեկարգում ու սանիտարահիգիենիկ վերահսկողության սահմանում
Աղբահանության և սանմաքրման համակարգի էական բարելավում
Մայրաքաղաքի բացառապես բոլոր փողոցների լուսավորության ապահովում
Անտառների վերականգնում և հիմնում, Բուսաբանական այգու բարեկարգում
Ոռոգման համակարգերի կառուցում, նորոգում
Մանկապարտեզներում սպասարկման և սննդի որակի էական բարելավում
Մարզական, արվեստի դպրոցների հիմնանորոգում, զարգացում
Պատմամշակութային շինությունների ճարտարապետական տեսքի պահմանպան նկատմամբ խիստ վերահսկողություն
Արտաքին գովազդային վահանակների տեղադրման նկատմամբ պահանջների խստացում
Սոցիալական բնակարանների կառուցում, բժշկական, սոցիալական աջակցություն անապահով խավերին
Երևանի քաղաքապետարանի կողմից բազմաթիվ ներդրումային բիզնես նախագծերի իրականացում,
Շուկաների, առևտրային կենտրոնների կառուցում
Տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի խստացնող նորմ պարունակող վերանայում ոչ շուտ, քան 3 տարին մեկ անգամ, մեղմացնող փոփոխությունների պարագայում՝ տարեկան մեկ անգամ
Քաղաքային զբոսաշրջության համակարգի ստեղծում
Երևան. Մեր առաջին առաքելությունը