Չեխիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 10-12-ին պաշտոնական այցով Հայաստան կայցելի Չեխիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում Չեխիայի առաջին փոխվարչապետին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի եւ Չեխիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարարի բանակցությունները եւ համատեղ մամուլի ասուլիսը:
Կարել Շվարցենբերգը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:




Լրահոս