«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ժիրայր Սէֆիլյանը վստահ է, որ «Նոր Հայաստան»-ի մարզային այցելություններն անիմաստ չեն: Լրագրողների հետ զրույցում նա նշեց` եթե շատ մարդիկ չեն հավաքվում, չի նշանակում, թե այդ հավաքների անհրաժեշտությունը չկա:
«Մենք առաջին հերթին գալով այստեղ, ուզում ենք հարգել մեր ժողովրդին: Միմիայն գրասենյակներից խոսելով չէ, որ մենք գործունեություն ենք ծավալում: Մենք այսպիսի մղումներով ենք շրջում Հայաստանում», – հավելեց նա:
Սէֆիլյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 1-ին իրենց ակցիան բազմամարդ կլինի և որպես իր խոսքերի ապացույց բերեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակը:
«Ինչպես որ 2013թ.-ին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը շրջում էր Հայաստանով, ոչ ոք չէր հավատում, որ ժողովուրդը կարող էր կես միլիոնից ավելի ձայն տար, ես էլ չէի հավատում: Մեր ժողովուրդը միշտ զարմացնում է իր պոռթկացող տեսակով. հրաբխային ժողովուրդ ենք և պարբերաբար պայթում ենք: 2003-ին ժողովուրդը զարմացրեց բոլորին, Րաֆֆու հանդիպումները ևս մարդաշատ չէին, բայց տեղեկությունը տեղ էր հասնում», – հայտարարեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան