Armenian text to speach

Խաչատուր Սուքիասյանը կուսակցությո՞ւն է հիմնում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում քաղաքական շրջանակներում, երեկ նաեւ՝ Ազգային ժողովի կուլիսներում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը մտադիր է կուսակցություն հիմնել: «Ժողովուրդ»-ը փորձեց Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանից պարզել, թե վերը նշված լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում. արդյո՞ք նա վճռել է երկրի քաղաքական կառավարմանը որեւէ ձեւաչափով մասնակցություն ունենալ:

Ա. Մկրտչյանն ասաց, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: «Սուքիասյանը եթե ինչ-որ որոշում է կայացնում, եթե ինչ-որ ցանկություններ է ունենում, միանգամից մամուլում պաշտոնապես հրապարակում է այդ մասին: Այս պահի դրությամբ նմանատիպ բան չկա»,- վստահեցրեց խոսնակը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս