«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ակնհայտ ջերմացել են ԲՀԿ-ականների և ԲՀԿ-ից դուրս եկած ու սեփական կուսակցությունը՝ «Ալյանսը» հիմնադրած Տիգրան Ուրիխանյանի հարաբերությունները։ Վերջերս ԲՀԿ-ն անգամ ողջ կազմով կողմ քվեարկեց Ուրիխանյանի նույնականացման քարտերով ընտրության նախագծին։ Աժ դահլիճում և միջանցքներում, ի տարբերություն նախկինի, ականատես ենք լինում նախկին ու ներկա ԲՀԿ-ականների ջերմ շփումներին։
Ըստ երևույթին, Ուրիխանյանի հայտարարած ընդդիմադիր Նոր կոնսոլիդացիայի շրջանակներում քննարկվում է նաև ապագա ընտրություններում ԲՀԿ-«Ալյանս» դաշինքով մասնակցելու հարցը։ Այդպե՞ս է. մեր հարցին Ուրիխանյանն առանց խոսքի, բազմանշանակ ժպտաց։ Միայն պարզ չէ, թե ինչպես են համագործակցելու իրեն ընդդիմադիր հռչակած «Ալյանսն» ու իշխանությունների սիրելի ԲՀԿ-ն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։