«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ԲՀԿ միջկուսակցական պատերազմի հետքն էլ չի մնացել։ Այնպիսի տպավորություն է, որ ոչ վաղ անցյալում ամբիոնից իրար հայհոյողներն ուրիշ մարդիկ էին։ Հիմա նրանք մի թիմ են՝ միասնական, կուռ եւ միմյանց հանդեպ մեծ սիրով լցված։ Ասենք, Էդուարդ Շարմազանովը, ԱԺ-ում տեսնելով ԲՀԿ-ական Վահան Բաբայանին, այնպիսի խինդ եւ ուրախություն է ապրում, կարծես վաղուց կորցրած եղբորը տեսած լինի։ «Ախպեեեեերս»,- հոգու խորքից բղավում է ԱԺ փոխխոսնակն ու ձեռքսեղմումից հետո ԲՀԿ-ականին թեւանցուկ ուղեկցում նիստերի դահլիճ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: