Մուտքը` նռով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 14-ին տեղի կունենա “Հայաստանի թանգարանների համար” կոլաժների ցուցահանդես-վաճառք (Ս. Փարաջանովի տուն-թանգարանի հարեւանությամբ Ձորագյուղ ազգագրական թաղամաս, 15/16 տուն): Կոլաժիստ Կարինե Վարդանյանի աշխատանքների առաջին ցուցահանդես-վաճառքը կազմակերպվում է թանգարաններ այցելությունները խթանելու, ինչպես նաեւ Հայաստանի թանգարաններին աջակցելու նպատակով: Վաճառքի հասույթի 30%-ը նվիրվելու է Փարաջանովի տուն-թանգարանին: Այս նախաձեռնությունը շարունակություն է ունենալու: Բացի այդ` աշխատանքների հեղինակն այս անգամ ցուցահանդես-վաճառքի հասույթից որոշակի օժանդակություն կառանձնացնի Լուսինե Գեւորգյանին, որն առողջական լուրջ խնդիր ունի եւ բուժում ստանալու համար՝ դրամական աջակցության կարիք: Մուտքն ազատ է, սակայն յուրաքանչյուր այցելուի խնդրում են իր հետ մեկական նուռ բերել:




Լրահոս