Խմբասենյակային նոր գույք`Երևանի քաղաքապետարանի թիվ 154 մանկապարտեզին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի համար 154 մանկապարտեզին տրամադրվել է խմբասենյակային նոր գույք` աթոռներ, սեղաններ, տնակներ, զարգացնող խաղեր: Գույքը հավասարաչափ տեղ է գտել կրթօջախում գործող բոլոր 4 խմբերում:

Մանկապարտեզի տնօրեն Արփինե Խաչատրյանը նշել է, որ նորոգ ու բարեկարգ մանկապարտեզին քաղաքապետարանի նվիրաբերած գույքը կարևոր է բազմատեսակ խաղերի կազմակերպման համար և ըստ տարիքային խմբերի՝ կնպաստի փոքրիկների ֆիզիկական և մտավոր ունակությունների կատարելագործմանն ու զարգացմանը:




Լրահոս