Անասնագողությունը բացահայտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 14-ին` ժամը 09.30-ին, 1972 թ. ծնված Գրիգոր Գ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերը մուտք են գործել իր տանը կից անասնագոմ և գողացել 4 գլուխ խոշոր եղջերավոր անասուն` պատճառելով 1.400.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողները Օդանավակայանի փողոցի թիվ 50 հասցեի հարակից դաշտից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Մաջիթ Օ.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել, որ գողությունը կատարել է ընկերոջ՝ 1972 թ. ծնված Շամիլ Ա.-ի հետ:

Ձեռնարկվում են միջոցառումներ Շամիլ Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:




Լրահոս