Հովիկ Աբրահամյանը, բացի վարչապետ լինելուց, նաև ՀՀ քաղաքացի է, հարցրել են` իր կարծիքն ասել է: Անդրադառնալով վարչապետի` «Այո/ոչ» իրական շոուին մասնակցելուն, այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, իրապատման մասնակից Վարդան Այվազյանը:
Նա նշեց, որ այդ իրապատումն արդյունավետ է համարում: «Մենք ինչ-որ խրատ տալու կամ սովորեցնելու խնդիր չունենք, «ոչ»-ի և «այո»-ի կողմնակիցները թշնամաբար չեն տրամադրված: Ընդդիմությունը դրանք ևս մեր բարեկամներն են». – ընդգծեց նա:
Մանրամասները` տեսանյութում.
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան