Հայտնի են Եվրո-2016-ի բոլոր մասնակիցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի են ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության եզրափակիչ մրցաշարի բոլոր մասնակիցները: Վերջին 4 հաջողակները դարձան Հունգարիայի, Իռլանդիայի, Ուկրաինայի և Շվեդիայի հավաքականները, որոնք ուղեգիր նվաճեցին երրորդ տեղ գրաված 8 թիմերի միջև անցկացված անցումային խաղերի արդյունքում:

Մինչ այս իրենց տեղն արդեն ապահովել էին Անգլիան, Չեխիան, Իսլանդիան, Ավստրիան, Պորտուգալիան, Իսպանիան, Շվեյցարիան, Հյուսիսային Իռլանդիան, Ուելսը, Իտալիան, Բելգիան, Ալբանիան, Գերմանիան, Լեհաստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Սլովակիան, Խորվաթիան և Թուրքիան։

Եվրո-2016-ն անցկացվելու է 2016-ի հունիսի 10-ից հուլիսի 10-ը եւ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի չեմպիոնի կոչման համար պայքարելու են 24 հավաքականներ:




Լրահոս