Նախորդ գիշեր Երեւանի Հրաչյա Քոչարի փողոցի դեպի Արաբկիր վարչական շրջանի շենք տանող հատվածում (բենզալցակայանի մոտ) անհայտ մեքենան հարվածել է ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենային եւ փախել դեպքի վայրից: Նախկին ՀՀԿ-ական, այս տարվա մարտից ԲՀԿ-ին անդամագրված Զոհրաբյանը եղել է իր վարորդի հետ, որոնց երկուսին էլ անգիտակից վիճակում տեղափոխել են «Արմենիա» ԲԿ: Ավելի ուշ վարորդը հիվանդանոցում գիտակցության է եկել, իսկ Զոհրաբյանը միայն երեկ երեկոյան է գիտակցության եկել: Նրա վիճակը կայուն է:
Հիշեցնենք, որ Զոհրաբյանի մասին վերջին շրջանում տարաբնույթ լուրեր էին պտտվում, այդ թվում եւ այն, որ նա բազմաթիվ մարդկանց գումար է պարտք: Իսկ թե ով է հարվածել նրա մեքենային, ոստիկանները դեռ չեն պարզել: Արաբկիրում պտտվող լուրերի համաձայն՝ առաջիկա օրերին թմրամոլներից մեկին այս գործով կձերբակալեն:
Ո՞ՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ