Արմեն Աշոտյանը դադարեցրել է բժշկական կրթական որոշ ծրագրերի լիցենզիայի գործողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համապատասխան հրամաններով 2015թ. հոկտեմբեր–նոյեմբեր ամիսների ընթացքում բակալավրի և մագիստրոսի բժշկական կրթական ծրագրերի լիցենզավորման պարտադիր պահանջների ու պայմանների պահպանման նպատակով ուսումնասիրություններ են իրականացվել բժշկական մասնագիտություններով գործող մի շարք ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ուսումնասիրությունների արդյունքում Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել, համաձայն որոնց` դադարեցվել են «Նավասարդ ինստիտուտ» ՍՊԸ-ին բարձրագույն կրթական ծրագրով, դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճանով` «Ստոմատոլոգիա» և բակալավրի որակավորման աստիճանով` «Իրավագիտություն» մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիայի գործողությունը, «Գյումրիի «Պրոգրես» համալսարան» ԱԿ-ին բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով` «Ստոմատոլոգիա» մասնագիտության գծով գործունեության բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով լիցենզիաների գործողությունը: Բացի այդ, նախարարի մեկ այլ հրամանով դադարեցվել է «Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտ» ՍՊԸ-ի մագիստրոսի կրթական ծրագրով` «Ստոմատոլոգիա» և «Դեղագիտություն» մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիայի գործողությունը:

Նշենք, որ բժշկական մասնագիտություններ ունեցող ոչ պետական բուհերում ուսումնասիրությունները շարունակվում են:




Լրահոս