Aravot.am-ը գրում է. «Այսօր վաղ առավոտյան Սերժ Սարգսյանի առանձնատուն տանող դարպասների մոտ Պռոշյան հասցեում գտնվող իր տունը կորցրած մի քաղաքացի նախագահ Սերժ Սարգսյանի հետ առանձնազրույց ունեցավ:
«Մի վայրկյան»,- իր առանձնատնից դուրս եկող ՀՀ նախագահին ասաց քաղաքացին ու ներկայացրեց իր դժգոհությունը. «Երեք անգամ էլ թուղթ եմ տվել ձեզ, դատախազին…դատարանը մերժեց»: Սերժ Սարգսյանը թույլ չտվեց քաղաքացուն շարունակել իր պատմությունը. «Հիմա ի՞նչ ես ուզում, ես դատարանը չեմ, դատարանի փոխարեն ի՞նչ ասեմ»: Քաղաքացին դժգոհեց՝ դատարանը չի գործում, իսկ Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Հնարավոր է»:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում: