ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ո՞ՒՄ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ
Երեկ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բացել են ՀՀ ԱԻ նախարարության նորակառույց մշակույթի կենտրոնը: Ուշագրավ է, որ թե՛ Երիցյանը, թե՛ Մարգարյանը մասնակցում են առաջիկա ընտրություններին ու զբաղեցնում համապատասխանաբար ՕԵԿ եւ ՀՀԿ ցուցակների առաջին տեղերը: Ուստի երեկվա միջոցառումը կրկնակի քարոզչական բնույթ ուներ:

ՊՆ-Ն ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻ
ՊՆ կնիքով մակնշված ձվերի վաճառքի հետ կապված ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարել է, որ սկսելու են ուսումնասիրություն իրականացնել, եւ եթե այդ գործում հայտնաբերվեն կրիմինալ, մեղավորներ, նրանք միանշանակ կպատժվեն: Հիշեցնենք, որ ՊՆ կնիքով ձվերի վաճառքի փաստը հայտնաբերվել էր երկու քաղաքացիների ահազանգի շնորհիվ: Նրանք ձվերը գնել էին Երեւանի Լենինգրադյան փողոցում գտնվող «Մարկետ» խանութից: Ձվերը եղել էին «Աշտարակ ձու» փաթեթավորմամբ, բայց երբ բացել էին տուփը, տեսել էին ՊՆ կնիքը:

«ՆԻՎԱ»-Ի ՀԱՄԱՐ

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ձերբակալված Արտակ եւ Արայիկ Պետրոսյանների հայրը՝ Արշալույս Պետրոսյանը, պնդում է, որ իր որդիներն առնչություն չունեն գյուղապետի սպանության հետ եւ ՀՀԿ-ականներ չեն: Ըստ նրա՝ իր որդիներին ձերբակալել են սպիտակ «Նիվա» ունենալու համար: Հայտնի է, որ Հրաչ Մուրադյանի մարդասպանը սպիտակ «Նիվա»-ով է եղել:




Լրահոս