Առաքիչ բառից վիրավորված ոստիկաննե՞րն են «ռազբորկայի» դուրս եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական միավորի կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը հնարավոր է դիմի Գլխավոր դատախազություն և ոստիկանություն: Պատճառը, ինչպես ArmLur.am-ին հայտնեց ինքը Ալեն Սիմոնյանը, ֆեյսբուքյան բանավեճն է, որը ծագել է իր և «Ոստիկանության զորքեր» էջի օգտատերերի միջև:

Առաջին հայացքից, հավանաբար, տպավորություն կստեղծվի, որ բանավեճի մեջ որևէ հակաօրինական կամ վտանգավոր երանգ չկա, սակայն ամեն ինչ միանգամայն այլ զարգացում է ունեցել:

Այսպես, Ալեն Սիմոնյանն ArmLur.am-ին պատմեց, որ երեկ ֆեյսբուքյան իր էջում ինքն իր կողմից արված լուսանկար է տեղադրել և վերնագրել. «Երբ ոստիկանը նաև առաքիչ է»:

11215065_786505571476501_3752988758250804458_n

Սրանից հետո Ալեն Սիմոնյանին անձնական նամակ է ուղարկվել վերը նշված էջի օգտատերերի կողմից, որում մասնավորապես ասվել է, թե Սիմոնյանը շատ փոքր մարդ է, որ կարողանա վիրավորել իրենց վերադասներին. «Դուք նրանց մեկ տոկոս առաքելությունն անգամ չեք արել այս պետության համար: Խորհուրդ կտամ հանգիստ զբաղվեք Ձեր առօրյայով»,- ասվել է նամակում:

Ապա երկխոսություն է սկսվել Ա. Սիմոնյանի և անհայտ օգտատիրոջ միջև, որը վերածվել է, մեղմ ասած, բանավեճի: Ալեն Սիմոնյանն անգամ հարց է ուղղել՝ իրեն սպառնո՞ւմ են. հարցին պատասխան, սակայն, չի տրվել:

 

12249788_786874698106255_3024652017121433701_n

Մեր զրուցակիցը այժմ փորձում է հասկանալ՝ ով է իրեն նամակ գրողը. ոստիկանության աշխատակի՞ց է, թե՞ կեղծ «ոստիկանասեր»: Նրա գնահատմամբ՝ հնարավոր է` ոստիկանը վիրավորվել է առաքիչ բառից՝ չհասկանալով, որ մարդիկ փոքր և մեծ չեն լինում՝ անկախ նրանից, թե ինչ ուսադիր ունեն կամ ինչ ջիպ են քշում, առաքիչ են, թե ոստիկան. «Ա՛յ, պաշտոնյաները կամ գողերը լինում են փոքր կամ մեծ։ Ես հիմա ուզում եմ հասկանալ՝ նրանք ինձ հետ ռազբորկայի՞ են դուրս եկել, թե՞ սպառնում են: Հարկ եղած դեպքում կդիմեմ դատախազություն և ոստիկանություն»,- ասում է Ալեն Սիմոնյանը:

Այժմ մնում է սպասել զարգացումներին:




Լրահոս