Charlie Hebdo-ն մի ամբողջ համար է նվիրել Փարիզի ահաբեկչություններին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական երգիծական Charlie Hebdo ամսագիրը մի ամբողջ համար է նվիրել Փարիզի ահաբեկչություններին:

Ավելի վաղ հրապարակված այս ծաղրանկարում երիտասարդ է պատկերված, ով շամպայն է խմում: Շամպայնը թափվում է վերջինիս մարմնի տարբեր մասերից: Գրառման մեջ ասվում է. «Նրանք եկան զենքով, թող հեռանան նրանք, մենք շամպայն ունենք»:

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մյուս ծաղրանկարում Էդիտ Պիաֆն է, իսկ գրառումը նրա երգի բառերն են. «Փարիզը կմնա Փարիզ»:

«Ես լվանում եմ սպասքը իմ սրճարանում»,-ասում է նա:

 2

«Փարիզի սրճարաններն ահաբեկիչների նշանակետում են, նրանք մարգարեին են պատկերել սուրճի մրուրով»,-ասվում է մեկ այլ ծաղրանկարում:

 3

Բացի այդ` պատկերված է 15-ամյա անչափահաս, ում այնքան են ձանձրացրել դեմքի բշտիկները, որ նա որոշել է կամիկաձե դառնալ:

4

Նշվում է, որ Փարիզի ահաբեկչություններից հետո Charlie Hebdo-ի խմբագրությունը վերահսկվում է, քանի որ զգուշանում են հունվարյան իրադարձությունների կրկնությունից:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս