ԿԼԱՆԻ ԶՈՀՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանը հայտնի կլանի հերթական զոհն էր»,-երեկ հայտարարել է ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը` լրագրողներին խորհուրդ տալով հարցնել Արթուր Բաղդասարյանին, Արտաշես Գեղամյանին, Հայկ Բաբուխանյանին, Վիկտոր Դալլաքյանին, որոնք ժամանակին Սերժ Սարգսյանին մեղադրել են սպանությունների մեջ: Նա հիշեցրել է, որ մասնավորապես Ա. Բաղդասարյանը Սերժ Սարգսյանին մատնացույց է արել, թե նա մարդասպան է, Ա. Գեղամյանն էլ ասել է, որ իրեն ուզում են սպանել: Հովհաննիսյանը նաեւ նշել է, որ Ս.  Սարգսյանի մատնանշած գաղջ մթնոլորտը ստեղծվել է ոչ թե ԶԼՄ-ների միջոցով, այլ չբացահայտված սպանությունների, այդ թվում եւ մարտի 1-ի ոճրագործության պատճառով:




Լրահոս