Հայաստանյան «Կռունկ էյր» ավիաընկերությունը փորձելու է վերածնել հայկական ավիացիան «Արմավիա»-ի սնանկացումից հետո: «Կռունկ էյր»-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Պողոսյան ը NEWS.am-ին ասել է, որ արդեն ապրիլին Երեւան կժամանի առաջին A-340 օդանավը, որից հետո կժամանեն A-320 եւս 2 օդանավ: Նախատեսվում է օդանավերի թիվը կարճ ժամկետում հասցնել 8-ի: Ըստ Վլ. Պողոսյանի՝ բոլոր օդանավերը սեփական են, ոչ մեկը վարձակալած չի լինելու: «Կռունկ էյր»-ն արդեն առաջարկություն է արել «Արմավիա»-ի տեխնիկական անձնակազմին աշխատանքի անցնել իրենց մոտ: Սակայն կառավարությանն առընթեր քաղավիացիայի վարչության մամուլի խոսնակ Նելլի Չերչինյանն eMedia.am-ին ասել է, թե «Կռունկ Էյր» ավիաընկերություն գոյություն չունի, քաղավիացիայի վարչությունում «Կռունկ Էյր» ավիաընկերություն գրանցված չէ։
ՏԱՐՕՐԻՆԱԿ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ