Ֆրանսիայում ավարտվել է բոլոր 129 զոհերի մարմինների ճանաչումը, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
«Հաջողվել է հաստատել 129 զոհերի ինքնությունը: Մոտ 100 ընտանիք դատաբժշկական փորձաքննության ինստիտուտում հաստատել են զոհերի ինքնությունը»,-ասվում է ֆրանսիական կառավարության հայտարարության մեջ:
Այսօր առավոտյան Փարիզի Սեն-Դենի արվարձանում հակաահաբեկչական գործողություններ են անցկացվել: Արդյունքում 5 մարդ է ձերբակալվել, որոնցից մեկը հասցրել է պայթեցնել ինքն իրեն: Ինչպես նաև փոխանցվում է, որ փոխհրաձգության արդյունքում մեկ քաղաքացի է զոհվել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան