Պարզվում է, որ, երբ կինոթատրոններում հայտնվեցին «Աստղային պատերազմները», Ֆրանսիայում դեռևս մահապատժի էին ենթարկում մարդկանց գիլյոտինի օգնությամբ, իսկ Օքսֆորդի համալսարանն ավելի շուտ է կառուցվել, քան հայտնվել է ակցտեկների քաղաքակրթությունը:
Մարդկանց միշտ հետաքրքրել է ժամանակը, թե ինչպես է այն ընթանում, ինչպես է չափվում, ինչպես է հարաբերվում տարածության հետ և այլն:
1. Առաջին բուրգերը կառուցվել են այն ժամանակ, երբ դեռևս ապրում էին մամոնտները:
2. Օքսֆորդի համալսարանն ավելի շուտ է կառուցվել, քան հայտնվել է ակցտեկների քաղաքակրթությունը:
3. Յուրաքանչյուր 2 րոպե աշխարհում այնքան լուսանկարներ են արվում, որքան լուսանկարել է մարդկությունը 1800 տարիների ընթացքում:
4. Ֆաքսը ստեղծվել է այն տարիներին, երբ մարդիկ գնում էին պատմական Օրեգոնի ճանապարհով:
5. Օսմանյան կայսրությունը դեռևս գոյություն ուներ, երբ հիմնվեց Warner Brothers կինոստուդիան:
6. Հարվարդի համալսարանն ավելի շուտ է հիմնվել, քան հայտնագործել են հավասարումների աշխատանքները:
7. Եթե ձեր տարիքը 45-ից անց է, ապա ձեր կյանքի ընթացքում Երկրի բնակչությունը մեծացել է երկու անգամ:
8. Ներկայումս գոյություն ունեն կետեր, որոնք ծնվել են ավելի շուտ, քան գրվել է «Մոբի Դիկ»-ը:
9. Եթե Երկրի պատմությունը սեղմվեր մեկ տարվա մեջ, ապա մարդիկ կհայտնվեին երկրագնդի վրա դեկտեմբերի 31-ին, ժամը մոտավորապես 23:58-ին:
10. Երբ կինոթատրոններում հայտնվեցին «Աստղային պատերազմները», Ֆրանսիայում դեռևս մահապատժի էին ենթարկում մարդկանց գիլյոտինի օգնությամբ: