ՀԱՐՑ. Ես աշխատում եմ պետական կառույցում եւ օգտվում եմ սոցփաթեթի շրջանակներում տրամադրվող միջոցներից: Բայց ապագայում աշխատանքից դուրս գալու մտադրություն ունեմ եւ ուզում եմ իմանալ՝ այդ դեպքում ինչ պայմաններ կկիրառվեն, այսինքն՝ ես դեռ ինչքան ժամանակ կօգտվեմ այդ ծառայություններից:
ՊԱՏԱՍԽԱՆ. Աշխատանքից ազատվելու դեպքում սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարման ամիս է համարվում աշխատանքից ազատվելու ամսվան հաջորդող ամիսը, եթե աշխատողը չի օգտվել սոցփաթեթի ծառայություններից կամ օգտվել է, սակայն չունի որեւէ պարտավորություն: Այս դեպքում սոցփաթեթի գումարը դադարում է փոխանցվել աշխատողի սոցփաթեթի հաշվին աշխատանքից ազատվելու ամսվան հաջորդող երկրորդ ամսվանից: Իսկ այն դեպքում, երբ աշխատողն օգտվել է սոցիալական փաթեթի ծառայությունից եւ աշխատանքից ազատվելու օրվա դրությամբ ունի փոխանցման ենթակա պարտավորություններ, ապա անկախ աշխատանքից ազատվելու հանգամանքից՝ սոցիալական փաթեթի գումարները (իր աշխատաժամանակին) համապատասխան կամ ավելի պակաս՝ պարտավորությունից ելնելով) շարունակվում են փոխանցվել աշխատողի սոցփաթեթի հաշվին` պարտավորությունների մարման նպատակով, բայց ոչ ավելի, քան ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցման ամսվանից հաշված մեկ օրացուցային տարին (12 ամիսը) լրանալը: Աշխատանքից ազատվելու դեպքում սոցփաթեթի հաշվում մնացած (կուտակված) գումարի օգտագործման ուղղությունները մնում են նույնը:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մի կողմից հասարակությունն օր օրի ավելի է ընկղմվում վարկերի եւ տոկոսների ճահճում, մյուս կողմից նրան նորանոր հնարավորություններ են ընձեռվում պարտք ու տոկոս կուտակելու: