ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս հաճախ եմ նկատում մայրաքաղաքում վեր խոյացած կիսակառույց բազմաթիվ բարձրահարկ շենքեր ու կառույցներ, որոնք կարծեք թե ավարտի շեմին են: Եվ ինձ մի հարց է հետաքրքրում. ի՞նչ սկզբունքով են բնութագրվում անավարտ (կիսակառույց) շենքերի, շինությունների ավարտվածության աստիճանները:

Արարատ Կարապետյան (57 տարեկան, ինժեներ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հայաստանի Հանրապետությունում անավարտ (կիսակառույց) շինությունները գույքահարկով հարկման նպատակով ըստ ավարտվածության աստիճանի բնութագրման կարգը սահմանվել է ՀՀ կառավարության 29.05.2003թ. N645-Ն որոշմամբ, համաձայն որի՝
ա) շինությունները համարվում են մինչեւ 50 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե կառուցված են շինության պատերը եւ միջհարկային ծածկը. գնահատման բանաձեւում կիրառվող գործակիցը՝ 0.5,
բ) շինությունները համարվում են 50-80 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե կառուցված են շինության հիմնահարկը (հիմնահարկերը) եւ տանիքը. գնահատման բանաձեւում կիրառվող գործակիցը՝ 0.7,
գ) շինությունները համարվում են 80 եւ ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե լիովին ավարտված չեն հարդարման եւ հարակից աշխատանքները. գնահատման բանաձեւում կիրառվող գործակիցը՝ 1.0:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ տարբերակումները հստակ լինեն, անավարտ շինություն հասկացության շուտով թերեւս քիչ կհանդիպենք: Հայաստանում շինարարության բումն անցյալում է, իսկ կիսակառույցներն էլ ավարտին են հասցվում:




Լրահոս