Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների, մասնակցում էին նաև Երևանի նախկին քազաքապետ, ներկայում “Գազպրոմբանկ” ՓԲԸ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանն ու ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Մոսկվայից ժամանած Կարեն Կարապետյանը մենակ չէր: Նրա հետ էր “Հայռուսգազարդ” ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրեն` ԼարդՎարդան Հարությունյանը: Կարեն Կարապետյանն ու Ռալֆ Յիրիկյանը հայտնվեցին թերթի թղթակցի ուշադրության կենտրոնում այն պարզ պատճառով, որ վերջիններիս անուններն անընդհատ շրջանառվում են ՀՀ վարդապետացուների ցանկում: Նրանք երկուսն էլ չնայած ներկայացված չեն հայաստանյան քաղաքական դաշտում, այնուամենայնիվ, հասարակական-քաղաքական որոշ շրջանակներ պարբերաբար խոսում են նրանց քաղաքական ամբիցիաների մասին:Ավելին` “ՉԻ”-ին հասած տեղեկություններով, Ռալֆ Յիրիկյանն անգամ ինտենսիվ ռուսերեն է սկսել պարապել: Ինֆորմացիան շրջանառողները սա բացատրում են նրանով, որ Յիրիկյանը ցանկանում է առաջիկայում հարաբերություններ հաստատել ռուսական իշխանությունների հետ, քանի որ հասկացել է` Հայաստանում քաղաքական բարձր պաշտոնի հասնելու համար կարևոր է ռուսների խոսքը, ըստ այդմ պետք է հիմիկվանից սկսել “մերձեցման” գործընթացը, և դրա համար կարևոր է ուղիղ, առանց միջնորդների և թարգմանիչների հաղորդակցություն:”ՉԻ”-ն հենց այս թեմաներով էլ զրուցել է Կարեն Կարապետյանի և Ռալֆ Յիրիկյանի հետ, նրանք երկուսն էլ կտրականապես հերքել են շրջանառվող լուրերը: Մանրամասները` թերթի այօրվա համարում:
ՉԻ.Կարեն Կարապետյանն ու Ռալֆ Յիրիկյանը թաքցնում են իրենց քաղաքական ամբիցիաները
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ