ՀԺ. Միկա ֆուտբոլային ակումբը կվաճառվի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարզական աշխարհում թափ են հավաքում խոսակցություններն այն մասին, որ գործարար Միքայել Բաղդասարովը պատրաստվում է վաճառել իր սեփականությունը հանդիսացող “Միկա” ֆուտբոլային ակումբը եւ մարզադաշտը: Այդ մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը։
“Այս “ջրաղացին ջուր լցրեց” նաեւ այն փաստը, որ նախորդ կիրակի օրը տեղի ունեցած “Միկա”-“Շիրակ” սկզբունքային խաղին, որտեղ “Միկան” իր գլխավոր կռիվը պետք է տար չեմպիոնության համար պայքարում հաղթելու համար, ակումբի սեփականատերը ներկա չէր: Իսկ Բաղդասարովը սովորաբար նման դեպքերում օթյակից հետեւում է խաղին: “Միկա լիմիտեդ” ընկերությունից երեկ մեզ հայտնեցին, որ Բաղդասարովը խաղին ներկա չի գտնվել`քաղաքում չլինելու պատճառով: “”Միկայի” ոչ բոլոր սկզբունքային խաղերին է պարոն Բաղդասարովը ներկա գտնվում, քանի որ գործի բնույթով, նա մի քանի օր քաղաքում է, մի քանի օր` այլ տեղ”,- ասել ե ընկերությունից: Ինչ վերաբերում է ֆուտբոլային ակումբի եւ մարզադաշտի հնարավոր վաճառքին, ապա, ըստ “Միկա լիմիտեդի” ներկայացուցչի, բիզնեսում ամեն ինչ գնվում եւ ամեն ինչ վաճառվում է”,- գրում է “Հայկական ժամանակը”։




Լրահոս