Ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում ծավալված իրադարձություններին դեպքի վայրում հետևում էր ՀՀ պետական պահպանության ծառայության ղեկավար Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ): Հենց նրա աչքի առջև էին մի խումբ ոստիկաններ ծնկով հարվածում Երևանի ավագանու ընտրություններում “Բարև Երևան”, դաշինքի ընտրացուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյան դեմքին ու որովայնին: Ու Հարությունյանն անձամբ է տեսել, թե ինչպես է “արյունլվա” Մարտիրոսյանը ոստիկանների ուղեկցությամբ գնում դեպի ոստիկանական ավտոմեքենան: “Ժողովուրդ”-ը փորձել է ՊՊԾ ղեկավարից պարզել, թե ինչու էր Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը գնացել Բաղրամյան պողոտա: “Ես ընդհանրապես որևէ տեղ պատահաբար չեմ հայտնվում, այդքան բան կարող եմ ասել, և դրանով վերջացնենք: Ես, որտեղ պետք է լինեմ, լինում եմ, երբեք պատահական ոչինչ չի լինում”,-“Ժողովուրդ”-ին պարզաբանել է Հարությունյանը` չմանրամասնելով, թե ինչու հենց Բաղրամյանում եղավ “ոչ պատահական” անհրաժեշտությունը:
Շարունակությունը`”Ժողովուրդի” թերթի այսօրվա համարում