
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հավանական է համարում, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կլինի առաջիկա շաբաթների ընթացքում` ամենայն հավանականությամբ դեկտեմբերի սկզբին: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Մենք բանակցային պրոցեսի կողմնակից ենք և գտնում ենք, որ խնդիրը բացառապես պետք է ունենա խաղաղ կարգավորում, Մինսկի խմբի ձևաչափում` հայտնի երեք սկզբունքների վրա: Իսկ թե որ օրը, որտեղ նախագահի աշխատակազմը օրենքով սահմանված կարգով կտեղեկացնի»,- հավելեց նա: