ՀԺ. Նոր վարչապետը` 10 օրում, կառավարության նոր կաբինետը` մայիսի 5-ից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախօրեին ՀՀ կառավարությունն իր ողջ կազմով, համաձայն ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի պահանջի, հրաժարական է տվել: Սերժ Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը և ընդունել կառավարության հրաժարականը: Այլևս նախկին կառավարությանը մաս կազմող անձինք նախօրեից շարունակում են պաշտոնավարումը որպես ժամանակավոր պաշտոնակատարներ: Սահմանադրության նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն, Սերժ Սարգսյանը, խորհրդակցելով պատգամավորական խմբակցությունների հետ, տասնօրյա ժամկետում պետք է նոր վարչապետ նշանակի` պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում: 
Որևէ լուրջ ինֆորմացիոն արտահոսք, սակայն, կադրային նշանակումների վերաբերյալ առ այսօր տեղի չի ունեցել: Պատճառը թերևս մեկն է, լուրջ փոփոխություններ կառավարության կազմում այս պահին չեն սպասվում: Ու թեև էական փոփոխությոններ նոր կառավարության կազմում չեն սպասվում, այդուհանդերձ, ինչպես հայտնում են իշխանական աղբյուրները, Սարգսյանը սպասում է մայիսի 5-ին տեղի ունենալիք Երևանիավագանու ընտրությունների արդյունքներին և միայն այդ ընտրություններից հետո կառավարության կաբինետը կձևավորվի: Այս պահի դրությամբ իշխանական կուլիսներում միանշանակ է մի բան` վարչապետ է վերանշանակվելու Տիգրան Սարգսյանը:




Լրահոս