ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր կարծիքը հրապարակային կարտահայտի մինչև դեկտեմբերի 6-ը: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Շատ էին հարցերը, թե հանրապետության նախագահը մասնակցելո՞ւ է քարոզարշավին, կամ իր կարծիքը հայտնելու է: Ես հիմա պաշտոնապես ասում եմ՝ նախագահ Սերժ Սարգսյանը մինչև դեկտեմբերի 6-ը հրապարակային իր կարծիքը կներկայացնի», – ընդգծեց նա:
Նա հավելեց, որ դա կլինի կամ հեռուստատեսային հարցազրույցի, կամ հայտարարության ձևով: