Թերթի իշխանական աղբյուրների վկայությամբ` կոալիցիոն կառավարությունում ՀՀԿ-ՕԵԿ հարաբերակցությունը չի փոխվի, և ՕԵԿ-ը 18 նախարարություններից կշարունակի գլխավորել 3-ը: Երբ “Ժողովուրդ”-ը ՕԵԿ խոսնակ Արթուր Միսակյանից հետաքրքրվել է` արդյոք իրենք ցանկանում են ավելացնել նախարարական պորտֆելների թիվը, պարզվել է` այդ մասին խոսելը կոռեկտ չէ: Դա ՀՀԿ և ՕԵԿ կուսակցությունների ղեկավարների քննարկելիք խնդիրն է: Ըստ ՕԵԿ խոսնակի` իրենք ՀՀԿ-ի հետ դեռ 2012թ. ԱԺ ընտրություններից հետո են կոալիցիա կազմել, և հիմա նոր փաստաթղթի կարիք չկա: “Քվոտաների մասին չեմ կարող ասել: Քննարկումներ ու վերանշանակումներ կլինեն: Բայց դա Սերժ Սարգսյանի որոշելիքն է լինելու”,-ասել է նա:
Ժողովուրդ. Կոալիցիոն կառավարությունում ՀՀԿ-ՕԵԿ հարաբերակցությունը չի փոխվի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ