«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության՝ այս տարվա հուլիսի 23-ին տեղի ունեցած նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց մինչեւ տարեվերջ տեսչական ստուգումները դադարեցնել կամ նվազագույնի հասցնել: Վարչապետը ստուգումները արգելելու հրահանգ տվեց՝ տնտեսվարողների գործունեությանը անհարկի միջամտությունները կանխելու նպատակով: Բայց այս հանձնարարականի արդյունքում տարատեսակ տեսչությունները փաստացի պարապուրդի են մատնված:
Քանի որ ստուգումներ չեն անցկացվում, բնականաբար, տեսուչները գործնականում անելիք չունեն, բայց աշխատավարձ են ստանում: Թե ինչպես պետք է Կառավարությունը լուծի վարչապետի հրահանգի հետեւանքով առաջացած խնդիրը, դժվար է ասել: Բայց որ իրավիճակը կտրուկ լուծումներ է թելադրում, միանշանակ կարելի է պնդել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: