«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական հանրաքվեի քարոզչության համար բացված իշխանական շտաբների թիվը վկայում է, որ իշխանությունները, մեղմ ասած, ցանկություն չունեն ավելորդ տեղը գումար ծախսել։ Մինչ այս խորհրդարանական կամ նախագահական ընտրություններում իշխանական շտաբների թիվը առնվազն կրկնակի ավել է եղել։ Սովորաբար երկու կամ երեք տեղամասերի կտրվածքով գոնե մեկ շտաբ եղել է։ Գյուղերում ևս գոնե մեկական իշխանական շտաբներ են եղել։
Սակայն սահմանադրական հանրաքվեի քարոզչական շտաբներն անհամեմատ քիչ են։ Երևանի կտրվածքով դրանց սակավությունը եթե մի կողմ թողնենք, ապա միևնույն է՝ մարզերում պատկերն ավելի անորոշ է։ Սա նշանակում է, որ սահմանադրական հանրաքվեի շտաբները ոչ բոլոր գյուղերում են բացվել։ Ինչի պատճառները զուտ ֆինանսական են։ Բանն այն է, որ գյուղապետերը չգիտեն՝ ինչպես վարվել, օրինակ՝ նրանք վստահ չեն, որ եթե իրենք շտաբ բացեն, ապա վաղը որևէ մեկն իրենց ծախսերը կփոխհատուցի։ Արդյունքում նրանք ձեռնպահ են մնում շտաբներ բացելուց»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։