«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով ծառայողական մեքենաների խնդրին՝ Գալուստ Սահակյանն ասել է. «Էն որ ասում են հազար մեքենաներ եւ այլն, այդ բոլորի պահպանումը ծախսերով-բաներով պետության վրա մի խղճուկ գումար է՝ մեկ միլիարդ դրամ»:
«ՉԻ» – Գալուստ Սահակյանի համար մեկ միլիարդ դրամը գուցե իսկապես «մի խղճումկ գումար» է՝ մարդը պետության երկրորդ դեմքն է, պաշտոնյա որդիներ ունի, «բիզնես-կլասով» է տեղից տեղ թռչում եւ այլն: Բայց մեկ միլիարդ դրամը շատ ավելին է, քան, ասենք, Տավուշի մարզի բոլոր սահմանամերձ գյուղերի համայնքային բյուջեները՝ միասին վերցրած:
Էլ չենք խոսում այն մասին, որ Գալուստ Սահակյանը, մեղմ ասած, ճիշտ չի ասում. Իրականում ծառայողական մեքենաների վրա բյուջեից ծախսվում է ոչ թե մեկ, այլ մոտ 2,5 մլրդ դրամ:
Չնայած Գալուստ Գրիգորիչի համար եւերի 2,5 միլիարդն էլ է «մի խղճուկ գումար»: Եթե, իհարկե, նա պատկերացնում է, թե ինչ է նշանակում 2,5 մլրդ դրամը: Իսկ եթե չի պատկերացնում՝ այնպես բացատրենք, որ հասկանա, այդքան գումարով կարելի է պատվիրել մոտ 4 մլն հատ քյաբաբ՝ «իրա ամեն ինչով»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում