Կարեն Անդրեասյանի գրությունը Վլադիմիր Գասպարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի գրությունը ՀՀ Ոստիկանապետին
“Հարգելի՛ պարոն Գասպարյան,
2013թ. ապրիլի 9-ին ստացված ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցներն այցելել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու և Արաբկիրի բաժիններ:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժին բերման ենթարկված են եղել.
1 Եղիա Ավետիսի Ներսեսյանը
2 Վարդգես Արարատի Պետրոսյանը
3 Մարիամ Սուխուդյանը
4 Արման Ալեքսանյանը
5 Արման Վերմիշյանը
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին բերման ենթարկված են եղել.
1. Սամվել Իսրայելյանը
2. Դավիթ Ստեփանյանը
3. Անտոն Իպչենկոն
4. Հայկ Գրիգորյանը
5. Գոհար Սարոյանը
6. Շողակաթ Վարդանյանը
7. Անուշ Պողոսյանը
8. Թերմինե Դովլաթյանը
9. Կարեն Հարությունյանը
10. Սարո Սարոյանը
11. Գևորգ Սաֆարյանը
12. Հովհաննես Ղազարյանը
13. Կարեն Օհանյանը
14. Պարույր Մովսիսյանը
15. Արսեն Օհանյանը
16. Արմեն Մարտիրոսյանը
Նկատի ունենալով 2013թ. ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ձևավորված հասարակական հնչեղության հանգամանքը և ղեկավարվելով “Մարդու իրավունքների պաշտպանի մասին” ՀՀ օրենքի դրույթներով՝ խնդրում եմ տալ Ձեր պարզաբանումները վերոհիշյալ յուրաքանչյուր կետում նշված անձանց, այդ թվում նաև Անդրեաս Ղուկասյանին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժիններ բերման ենթարկելու իրավական հիմնավորվածության վերաբերյալ:
Միաժամանակ խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն Արմեն Մարտիրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ձեր կողմից ձեռնարկված /ձեռնարկվող/ միջոցառումների վերաբերյալ:
Խնդրում եմ հայտնել նաև, թե ինչ իրավական հիմնավորվածությամբ է 2013թ. ապրիլի 9-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտան փակվել, ինչի արդյունքում սահմանափակվել են այլոց ազատ տեղաշարժման իրավունքը:
Ձեր պատասխանն ակնկալում եմ ստանալ 3-օրյա ժամկետում:
Հարգանքով՝
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆե։




Լրահոս