«Ռեալ»-ը ցանկանում է գնել Սերխիո Ագուերոյին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի  հարձակվող Սերխիո Ագուերոյի ծառայություններով: Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը վաղուց է ցանկանում ձեռք բերել արգենտինացի ֆուտբոլիստին և նրա տեղափոխությունը տեղի կունենա, եթե թիմից հեռանա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Վերջինիս գնելու ցանկություն ունեն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Չելսի»-ն և ֆրանսիական ՊՍԺ-ն: Ագուերոն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 11 հանդիպումներում խփել է 8 գնդակ:




Լրահոս