Ամերիկյան անօդաչու սարքերն օգնում են իսլամիստներին. The Guardian

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան անօդաչու սարքերի հարվածները սպանում են Սիրիայում խաղաղ բնակչությանը և աջակցում են «Իսլամական պետության» զինյալներին. գրում է The Guardian պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային ուղղված ամերիկացի 4 նախկին զինծառայողների նամակին:

Նրանց խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է վերանայի իր ռազմավարությունը: Փորձագետները, մասնավորապես, հաստատում են, որ անօդաչու սարքերի կողմից անմեղ քաղաքացիների սպանությունն «ահաբեկչության ամենաավերիչ շարժիչ ուժերից մեկն է և հանգեցնում է աշխարհում ապակայունացմանը»:

Նախկին զինծառայողներից մեկը նշում է, որ նա հանդես չի գալիս անօդաչու սարքերի տեխնոլոգիայի դեմ, այլ պարզապես հայտնում է, որ այն կձախողվի, քանի որ ճիշտ նպատակով չի կիրառվում:

Նշվում է, որ Օբամայի ղեկավարությամբ անօդաչու սարքերի ավիահարվածներն աճել են: Ավելի վաղ հաղորդվում է, որ ամերիկյան անօդաչու սարք է կործանվել Քուվեյթում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս