«Ինչ, Որտեղ, Երբ» խաղի լիցենզիայի համար 17 մլն տրամադրվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստի ժամանակ որոշում կայացվեց  «Փի-Արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գումար տրամադրելու համար Կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 17 միլիոն դրամ:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ գումարն անհրաժեշտ է «Ինչ, Որտեղ, Երբ» հեռուստանախագծի մեկ տարվա լիցենզիա ձեռք բերելու համար:

Նա հավելեց, որ «Ինչ, Որտեղ, Երբ» հեռուստանախագիծը Հայաստանում իրականացվում է «Իգրա Թի Վի» հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա և  հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտոնագրի ժամկետն ավարտվել է, նախարարությունն առաջարկում է ևս մեկ տարի ժամկետով արտոնագիր ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ 17 միլիոն դրամը տրամադրել ՀՀ ԿԳ նախարարությանը:




Լրահոս