Մահվան ելքով ավտովթար Երեվանում. Opel-ը բախվել է հաստաբուն ծառին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ ապրիլի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Էրեբունի բժշկական կենտրոնից հայտնել են, որ մարմնական ծանր վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխել 3 հոգու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզել է, որ նույն օրը 06:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի 21 շենքի բնակիչ 28-ամյա Սերգո Մինասյանը Արցախի փողոցում, վարելով “Opel Vectra” մակնիշի՝ 06 ՍՕ 916 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել հաստաբուն ծառին:
Վթարի հետևանքով վարորդն ու երկու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց: Գ. Շամշյանը հայտնում է, որ ուղևորներից մեկը, որը կլինի ,մոտ 30-35 տարեկան տղամարդ, գիտակցության չգալով, մահացել է:
Վարորդը ստացել է կոտրվածքներ, իսկ մյուս ուղևորը այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ս. Մինասյանը իր ավտոմեքենան օգտագործում է որպես տաքսի և նա Գյումրիից ուղևորներ էր տեղափոխում Երևան:




Լրահոս