Կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Պրիմերայի 12-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղոմւմ կլինի հայտացուցակում, հայտնում է «Cope»-ն։
Սակայն «Ոսկե գնդակ»-ի քառակի դափնեկիրը դաշտ դուրս չի գա կատալոնական ակումբի մեկնարկային կազմում։ Նա կարծում է, որ իր լիարժեք մասնակցությունը խաղին կարող է հանգեցնել վնասվածքի կրկնմանը։
Հավելենք, որ «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 21-ին։