Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իտալական RAI հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ «որևէ կարմիր գիծ չկա» երկրում նախագահական ընտրությունների անցկացման ճանապարհին. փոխանցում է Lifenews-ը:
Սիրիայի նախագահն ընդգծել է, որ քաղաքական կարգավորման գործընթացի ճանապարհին միակ խոչընդոտը ահաբեկիչներն են:
Ընդ որում, նա նշել է, որ միայն սիրիացիներն իրավունք ունեն ընտրել այն նախագահին, ում վստահում են:
Բաշար Ասադը հայտնել է նաև իր հրաժարականի անհնարինության մասին մինչ «Իսլամական պետության» դեմ հաղթանակը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան