Ապրիլի 10-ին, ժամը 18.21-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղի մոտակա սարալանջին այրվում է անտառային տարածք: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.52-ին, մարվել` 21.50-ին: Այրվել է 1 հա խոտածածկ տարածք եւ մասամբ` 10 կաղնու ծառ:
Փամբակ գյուղի մոտ 10 կաղնու ծառեր են այրվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ