Իսլամիստները Նյու Յորքում նախապատրաստվող ահաբեկչության սպառնալիքներով տեսանյութ են հրապարակել (վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետության» զինյալները տեսաուղերձ են հրապարակել, որում խոստանում են ահաբեկչություններ իրականացնել Նյու Յորքում, փոխանցում է New York Post պարբերականը:

Տեսանյութում ահաբեկիչը, ում դեմքը ցույց չեն տալիս, հավաքում է ինքնաշեն ռումբն ու թաքցնում բաճկոնի մեջ, որից հետո ցուցադրվում են կադրեր Մանհեթենում Թայմս Սքվերի հրապարակից:

Ինչպես պնդում է ամերիկյան պարբերականը, իրական ահաբեկչության սպառնալիք գոյություն ունի:

Նշենք, որ ավելի վաղ իսլամիստները նշել էին այն քաղաքները, որտեղ հերթական ահաբեկչություններն են նախապատրաստում: Ահաբեկիչների թիրախում են հայտնվել Լոնդոնը, Վաշինգտոնն ու Հռոմը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս