Բուլղարիայում ահաբեկչության սպառնալիքի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Եգիպտոս մեկնող ինքնաթիռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինքնաթիռը, որը Լեհաստանից Հուրգադա էր մեկնում, արտակարգ վայրէջք է կատարել Բուրգասի օդանավակայանում՝ ահաբեկչության սպառնալիքի պատճառով, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով բուլղարական ԶԼՄ-ներին:

«Ռումբի առկայության մասին հայտնել է 64-ամյա ուղևորը, որին հարցաքննում են իրավապահ մարմինները»,-հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, ուղևորներին տարհանել են: Հակաակաբեկչական ռեժիմ է սահմանվել:

Ավելի ուշ հաղորդագրություն է տարածվել, որ Վարշավայից Հուրգադա մեկնող ինքնաթիռում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս