Հոլանդիայի Ուտրեխտ քաղաքում հուլիսի 13-ին կմեկնարկի Եվրոպայի պատանեկան ամառային օլիմպիական 12-րդ փառատոնը: Մինչ այդ, ապրիլի 5-ին, մրցումների սկսվելուց 100 օր առաջ, կազմակերպիչները ներկայացրին առաջին ջահակրին՝ 10-ամյա Ռենս վան Բիկին, որը զբաղվում է լողով և ցանկանում է դառնալ օլիմպիական խաղերի մասնակից:
Փառատոնի ջահը ավանդույթի համաձայն կբոցավառվի Աթենքում՝ մայիսի 30 -ին և նույն օրը կհասցվի Հոլանդիա ու կհանձվի օլիմպիական չեմպիոն, լողորդ Պիտեր վան դեն Հուգենբանդին: Այնուհետև մարզասերները կհետևեն Հոլանդիայի բնակավայրերով անցնող կրակի փոխանցավազքին: Հուլիսի 14-ին ջահը կհասցվի “Գալդենվաարդ” ստադիոն, ուր տեղի կունենա մարզական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Նախատեսվում է ԵՎՕԿ-ի անդամ 49 երկրների շուրջ 3000 մարզիկ–-մարզուհիների մասնակցությունը: Իրենց ունակությունները կդրսևորեն նաև Հայաստանի 22 պատվիրակներ: Նրանք հանդես կգան սպորտային մարմնամարզության, լողի, աթլետիկայի, ձյուդոյի, խճուղային հեծանվավազքի և թենիսի մրցումներում: Մեր երկիրը մասնակիցներ չի ունենա միայն խաղային մարզաձևերում. բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ: Բանն այն է, որ նշած մարզաձևերի եվրոպական ֆեդերացիաները մասնակցության իրավունք կտան միայն բարձր վարկանիշ ունեցող տղաների և աղջիկների ութական թիմերի. տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: