
Ապրիլի 10-ին, ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Պուշկին փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի պատասխանում հեռախոսազանգերին եւ դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտորնի փրկարարական ջոկատը: Ժամը 12.52-ին փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ միջնացքի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել 80-ամյա Նելլի Հ.-ին, ում պատգարակով իջեցրել են եւ տեղափոխել դեպի շտապօգնության ավտոմեքենան: