Երեկ երեկոյան լուրեր էին տարածվել, որ ճանապարհային ոստիկանները փակել են Գյումրիից եկած վարորդների հետդարձի ճանապարհը, որպեսզի նրանք չմիանային հանրահավաքի մասնակիցներին, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հերքեց տեղեկությունը. իրենք նման ահազանգ չէին ստացել: Փոխարենը Մուսինյանը հաստատեց, որ Վանաձորից Երեւան եկած վարորդների վարորդական իրավունքի վկայականները Երեւանի ավտոկայանում վերցվել են: Նշենք, որ երեկվա հանրահավաքի ընթացքում ոստիկանները պոնչիկանոցի մերձակայքում անհեթեթ պատրվակներով մարդկանց շարժը խոչընդոտելու փորձեր էին անում, ինչը դադարեցվեց Արամ Մանուկյանի զգուշացումից հետո միայն: Ի դեպ, երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին ներկա էր Սերժ Սարգսյանի ու նրա աշխատակազմի հետ հայտնի փայլուն հարաբերություններ ունեցող ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը` ֆինանսների նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանի հայրը, որը, մեկուսի կանգնած շարքերում, լսում էր ընդդիմության ելույթները:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ