Ապրիլի 8-ին, ժամը 22.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ծնոտի վնասվածքով բուժօգնության է դիմել 56-ամյա Մուրադ Մ.-ն: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ վնասվածքն ստացել է իր տնակի մոտ վայր ընկնելու հետեւանքով: Ապրիլի 10-ին պարզվել է, որ տանը, վիճաբանության ժամանակ, Մուրադ Մ.-ին խոհանոցային դանակով հարվածել եւ վնասվածքը պատճառել է 61-ամյա Արտավազդ Թ.-ն: Մուրադ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն:
Հարվածել էին խոհանոցային դանակով
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ